Դավադիր պատերազմից հետո շարունակում ես կազմաքանդել բանակը:
Հետևողականորեն համոզում ես հանրությանը, որ դիմադրելու հնարավորություն չունես:
Ապա հնարավոր բոլոր միջոցներով քանդում ես դիվանագիտական ֆրոնտում ունեցած Հայաստանի և Արցախի բոլոր առավելությունները:
Գրեթե ամբողջությամբ կրկնում ես թշնամու խոսույթը և հերթով համաձայնում նրա առաջ քաշած պայմաններին:
Բերում իրավիճակը հասցնում ես անելանելիի:
Եվ վերջում «գալոչկայի» համար հարցը տեղափոխում ես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
«Խեղճ» դավաճանն էլ ի՞նչ անի:
Հ.Գ. Չմոռանանք՝ մինչև այդ էլ գեղեցիկ շոու-ներկայացմամբ իբր հումանիտար օգնություն ես փորձում հասցնել Արցախ՝ նախապես չունենալով ոչ մի երաշխիք միջնորդ երկրների կողմից և համոզված լինելով դրա անհնարինությանը:
Կարևորը, որ կադրերը գեղեցիկ ստացվեցին և կմնան արխիվում:
Խնդիրը Երևանում է:
Արսեն Ջուլֆալակյան